ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Շարմազանովի պատասխանը Չեմբեռլենին

Շարմազանովի պատասխանը Չեմբեռլենին
10.04.2015 | 01:07

Երեկ ԱԺ-ում բավականին «էկզոտիկ» զրույց ծավալվեց առաջին և երրորդ նախագահների մամլո խոսնակների միջև: «Երբեմնի» Լևոն Զուրաբյանը, Լևիտանի ձայնով, հուժկու-անիմաստ պաթետիզմով կրկին «ահաբեկեց» «ալամ-աշխարհին»` այս իշխանությունների կողմից ընդունված Հռչակագրով` գովեստաբանելով յուր «բոսի»` Տեր-Պետրոսյանի նեյրոլինգվիստիկան` Հռչակագրի տեսքով:
Ինչպես ասում են` մանկան շուրթերով «ճշմարտությունն» էր խոսում: Զուրաբյանի «լինգվիստիկայից» դուրս էր ժայթքում այն ողջ ներքին վիրավորվածությունը, որն ապրել էին ՀԱԿ-ն ու «անձամբ» Տեր-Պետրոսյանը` Սերժ Սարգսյանին ուղղված հանդիպման առաջարկի, դրա մերժման` «ձայն բարբառո հանապատի» մասով: Նաև:
Իսկ ՀՀԿ-ն կրկին ու կրկին ամենևին չազդվեց «Լևիտանի» ձայնից ու «արգումենտներից» և յուր խոսնակի ձայնով օլիմպիական հանգստությամբ արտաբերեց.
-Մի հատ կողմնորոշվիր, եթե դեմ ես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տղամարդավարի ասա,- ԱԺ դահլիճը նույնքան «լևիտանաբար» լքածներին դիմելով ասաց նա։- Մարդիկ, ովքեր ցեղասպանության դատապարտումը և ճանաչումը հանել են իրենց քաղաքական օրակարգից, այսօր խոսում են ուրացումից. գողն առաջինն է գոռում` բռնեք գողացողին: Երկրորդ` խոսում են Ղարաբաղի շահի մասին… Այդ նույն մարդիկ մեջ են բերում Տեր-Պետրոսյանի հոդվածները, ուր գրված է. «Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կապ ունի Թուրքիայի հետ», էլ ով է նման բան ասում` երկու երկիր` մեզնից աջ և ձախ. հիմա ո՞վ է ուրացողը: Եթե կողմ ես Ղարաբաղը հանձնելուն, ասա` կողմ եմ, ու ասա` դա ասում եմ նրա համար, որ Թուրքիային էլ մտցնեմ այդ խաղի մեջ… Եվ ասել, որ Համահայկական հռչակագիրը Սերժ Սարգսյանինն է. տո խելոք, Համահայկական հռչակագիրը ողջ հայ ժողովրդինն է»։
Եվ այսպե՜ս շարունակ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ